ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում

Մայիսի լույս 12-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի, ինչպես և ՊՊԳՎ ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Նախքան մեկնարկը Ֆրանսիայի հրապարակում անձնակազմը հրահանգավորվեց։ Կամո Ցուցուլյանը ծառայությունների ղեկավարներին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում և բացահայտում, ինչպես և հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ ։ Անձնակազմից պահանջվեց քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, միևնույն ժամանակ՝ խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։ Հրահանգավորումից հետո անձնակազմն անցավ ուժեղացված ծառայության։ Հայտնաբերվեցին ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտումներ։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 16 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 8, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 3, առանց համարանիշերի՝ 2, փոխարինված համարանիշերով՝ 2, համարանիշը փակված՝ 2, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 13  տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաև վարորդական իրավունքի վկայական չունեցող՝ 2, ոչ սթափ վիճակում գտնվող՝ 3 անձ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։