ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն Արմավիր քաղաքում

16.12.2021 17:46 Միջոցառումներ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ից 17-ը, ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ուղեկցող հատուկ վաշտի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիր քաղաքում՝ արձանագրելով ճանապարհային երթևեկության կանոնների 58 խախտում։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 6 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ը գտնվում էին հետախուզման մեջ։ Հայտնաբերվեց առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող 4 անձ։ Բացի այդ, հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 4, թաղանթապատված դիմապակիով՝ 12, մեկ հաշվառման համարանիշով շահագործվող 1 մեքենա։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։