ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ

26.05.2021 16:15 Միջոցառումներ

Մայիսի 25-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 4 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 4, փակված համարանիշերով՝ 2, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 3, թաղանթապատված դիմապակիով՝ 2 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող 1 անձ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։