ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ

28.07.2020 17:22 Միջոցառումներ

Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մարզերն ու մայրաքաղաքը սպասարկող սպայական գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվելով 100 ավտոմեքենա։  Հայտնաբերվել է 86 ոչ սթափ վարորդ։ 18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ի խլացուցիչը վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար, 2-ի վրա տեղադրված էին հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ, 1-ը առանց համարանիշերի էր։ Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 4 տրանսպորտային միջոց։ Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները․ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։