ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտում

29.11.2021 17:35 Միջոցառումներ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 21-ից 28-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4700 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 72 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 45 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 51-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։