ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն Աբովյանում. հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ

18.08.2021 15:47 Միջոցառումներ

Օգոստոսի 17-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրին՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։  Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 մեքենա։ Հայտնաբերվեց ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով 1 վարորդ, հետախուզման մեջ գտնվող՝ 9, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 5, թաղանթապատված դիմապակիով՝ 3 տրանսպորտային միջոց։ Հորդորում ենք, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։