1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացրել Աբովյան քաղաքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.11.2019 18:51 Միջոցառումներ

Քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը հաճախ է ուժեղացված ծառայություն անցկացնում: Երթևեկության կոպիտ խախտումներ կատարած, կարգազանց վարորդներ հայտնաբերելու նպատակով` հերթական հատուկ միջոցառումը կազմակերպվեց նոյեմբերի 27-ին Աբովյանում: Ուժեղացված ծառայության ընթացքում, որին մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ սպայական վաշտի, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, կազմվել է վարչական իրավախախտման շուրջ 50 արձանագրություն: ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից մեկը եղել է առանց համարանիշերի: 8 վարորդի  նկատմամբ վարչական իրավախախտման արձանագություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար: Ճանապարհային ոստիկանությունը իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական են լինելու: