ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4997 խախտում

20.12.2021 17:23 Միջոցառումներ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 13-ից 20-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 51 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 56, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 10 անձ։ 50 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 92-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 75-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։