1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ուժեղացված ծառայություն Վարդավառին․ հայտնաբերվել է ոչ սթափ 114 վարորդ

20.07.2020 17:37 Միջոցառումներ

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Վարդավառի օրը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մայրաքաղաքն ու մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրին հանրապետության ողջ տարածքում։ Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 1385 արձանագրություն։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 106 մեքենա։ Հայտնաբերվել է մեքենան ոչ սթափ վիճակում վարած 114 անձ։ Բացի այդ, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 38, հետախուզման մեջ գտնվող՝ 2, փոխարինված համարանիշերով շահագործվող՝ 2 տրանսպորտային միջոց։ Հարգելի՛  վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները և ոչ սթափ վիճակում մեքենա մի՛ վարեք.  ճանապարհային ոստիկանությունը նույն հետևողականությամբ շարունակելու է ուժեղացված ծառայություններ իրականացնել։