ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գառներ էր գնել ու վճարել հուշանվեր թղթադրամներով․ Բյուրեղավանի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09.10.2019 17:02 Խարդախություն

Ոստիկանության ՔՀ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Կոտայքի բաժնի ծառայողները Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և խարդախություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Կապանում հաշվառված, 56-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանել է, որ հուլիս և հոկտեմբեր ամիսներին Արզնի և Զովք գյուղերում գնումներ է կատարել ու վճարել հուշանվեր թղթադրամներով։ Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են նաև, որ բերման ենթարկվածը հոկտեմբերի 4-ին Արզնի գյուղում մի տղամարդուց երկու գառ է գնել՝ դարձյալ վճարելով հուշանվեր թղթադրամներով։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ նախապատրաստվում են նյութեր։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: