ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գառնեցի երիտասարդի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Գառնեցի երիտասարդի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, օգոստոսի 13-ին Բորյան և Ստեփանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխվել Գառնի գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1,91 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն շոկո տեսակի թմրանյութ է, անձնական օգտագործման համար ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: