ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նպատակադրված մտել էր մի տնից մյուսը. Գավառի ոստիկանների բացահայտումը

11.08.2021 11:19 Գողություն

Հափշտակության վերաբերյալ տեղեկությունը ոստիկանության Գավառի բաժնում ստացվեց օպերատիվ ճանապարհով: Օգոստոսի 7-ին քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Գավառի Ազատության փողոցի մի բնակարանից գողություն են արել:
Մեկնած օպերատիվ խումբը տեղազննությամբ պարզեց, որ, օգտվելով բնակարանի տիրոջ բացակայությունից, անհայտ անձը մուտքի դուռը կոտրել, մտել էր տուն, բայց ոչինչ չէր գողացել: Այդ տնից նա բաց պատշգամբով մտել էր կից բնակարան և հյուրասենյակի պահարանին դրված մոխրամանի միջից գողացել էր 500 դոլար ու հեռացել:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 23-ին բաժին ներկայացավ Արծրունի եղբայրների փողոցի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ: Նա խոստովանեց, որ գողությունը կատարել է ինքը: Նախօրոք իմացել էր փողի մասին, իսկ առաջին բնակարան մտել էր միայն նպատակակետին հասնելու համար:
Գողոնը հայտնաբերվել է:
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին ու ձերբակալվել: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: