ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գավառի ոստիկանները նորատուսցի տղամարդու մոտից թմրամիջոց են հայտնաբերել

Հունվարի 10-ին ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկություններն իրացնելով՝ Նորատուս գյուղի մոտակայքում հայտնաբերվեց և, թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց նորատուսցի 40-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: