ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գավառի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզները թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Տվյալն իրացվեց փետրվարի 10-ին: Կեսօրին Գավառի Քալաշյան փողոցից բաժին բերման ենթարկվեց նույն փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող մոտ 3 գրամ զանգված:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: