1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գավառի ոստիկանները բնակարանային գողությունների և փորձի դեպքեր են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.02.2020 12:31 Գողություն

Նախորդ տարվա նոյեմբեր և այս տարվա հունվար ամիսներին Գավառի Դեմիրճյան փողոցի մի տնից երկու անգամ գողություն էին արել: Օգտվելով տանտերերի բացակայությունից` պատուհանով մտել էին ներս, հափշտակել ոսկեղեն, կենցաղային իրեր, 40 շիշ կոնյակ և այլ թանկարժեք խմիչքներ` պատճառելով 1 միլիոն դրամից ավելի նյութական վնաս:
Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները դեպքի վայրում համապատասխան ուսումնասիրություններ արեցին: Պարզեցին` որտեղից ինչ են գողացել: Տուժողը ոչ ոքի չէր կասկածում:
Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկեց օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, և ջանքերն ապարդյուն չանցան: Հաղորդումից օրեր անց բաժնի քրեական հետախույզները, փոխգործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության և քննչական մարմինների հետ, տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Գավառի Ազատության 2-րդ փողոցի 31-ամյա մի բնակիչ:
Փետրվարի 6-ին գողության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարվեց կասկածյալի բնակարանում և օժանդակ շինություններում: Ոստիկանները հյուրասենյակից հայտնաբերեցին կաթուցիչ` սև նստվածքի հետքերով և կանեփանման չորացված, մանրացված զանգված, որոնք, ըստ կասկածյալի, իր օգտագործման համար էին: Ավելի ուշ պարզվեց, որ 31-ամյա տղամարդը գողոնը վաճառել է Երևանում: Նույն օրը նա, իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ, ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողը, նշվածից զատ, 2019 թվականի հոկտեմբերին Սայադյան փողոցի մի տնից մոտ 130.000 դրամի ոգելից խմիչք էր գողացել: Մի ուրիշ օր պատուհանով մտել էր Ազատության 2-րդ նրբանցքի տներից մեկը, բայց հարմար բան չգտնելով` հեռացել էր:
Քննչական փորձարարության ժամանակ տղամարդը մանրամասնել է, թե որ տուն ինչպես է մտել, որտեղից ինչ գողացել:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Դեմիրճյան փողոցի տնից հափշտակված գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: