1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սարուխանում կատարված բնակարանային գողությունը Գավառի ոստիկանները բացահայտել են

19.05.2021 16:40 Գողություն

Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մի բնակիչ ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր տվել, որ եղբոր տնից գողություն են արել։
Օպերատիվ խումբը մեկնել էր Սարուխան։ Պարզվել էր՝ ապրիլի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը և գողացել հեռուստացույց: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին։ Բացահայտման աշխատանքներին միացան նաև քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել է Գավառ քաղաքի 20-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 18-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Գավառի բաժին, ապա ներկայացվեց Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: