ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գավառի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

27.02.2020 12:51 Գողություն
Գավառի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

Հունվարի 21-ին ոստիկանության Գավառի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել. Գավառ քաղաքի մի բնակարանից գողացել էին փաստաթղթեր, ապակեղեն, հագուստ, օծանելիքի հավաքածու և սպիտակեղեն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել Գավառ քաղաքի երկու բնակիչ և ներկայացվել նախաքննական մարմնին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ փետրվարի 12-ին ոստիկանության Գավառի բաժնում գրանցված բնակարանային գողությունը ևս արել էին նույն երիտասարդները: Այս անգամ Գավառ քաղաքի մի բնակարանից գողացել էին հեռուստացույց, չհրկիզվող պահարան, սպասք, ոգելից խմիչք:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: