Մեքենաներից գազի բալոններ գողացողը հայտնաբերվեց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Նոր Նորքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 5-ին, ժամը 10.30-ին, Թոթովենցի փողոցից բերման են ենթարկել Շիրազի փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսին Գյուրջյան փողոցի 60 շենքի բակում կայանված «Օպելից» փորձել է գողանալ գազի բալոնը: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպելից» նույնպես փորձել է գողանալ գազի բալոնը: Իսկ հուլիսին տղամարդն արդեն ավելի հմուտ էր գործել: Նույն կերպ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բեռնախցիկը բացելով, նա հաջողել էր գողանալ Մառի և Հունան Ավետիսյան փողոցների շենքերի բակում կայանված երկու «Օպելի» գազի բալոնները: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: