ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները գազաբալոնների գողության դեպքեր են բացահայտել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

22.07.2019 12:37 Գողություն

Հուլիսի 16-ի առավոտյան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգած տղամարդը հայտնեց, որ գողացել են իր «Օպելի» գազաբալոնը։ Նույաբովանդակ երկու ահազանգ հնչեց նաև հուլիսի 17-ին։ Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հանցագործությունները բացահայտելու նպատակով Քանաքե-Զեյթունի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Շուտով հայտնի դարձավ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանում ապրող 31-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Կասկածյալի հայտնելով՝ բացի հիշյալ դեպքերից գողություններ է կատարել նաև Երևանի այլ վարչական շրջաններում։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: