Կրակոց գազային ատրճանակով
04.11.2019 12:37
Խուլիգանություն
Նոյեմբերի 3-ին, ժամը 22.10-ին, 56-ամյա մի տղամարդ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Երասխահուն գյուղի 67-ամյա մի բնակիչ իր տան բակում, խոսակցության ժամանակ, ատրճանակով կրակել է իր դեմքին, ինչի հետևանքով ինքը շշմել է և մի պահ կորցրել տեսողությունը:
Երասխահունցին հրավիրվել է բաժին, ներկայացրել իր անվամբ գրանցված գազային ատրճանակը և տվել բացատրություն:
Գազային ատրճանակն առգրավված է, նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: