Իջևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գերաններով բեռնված մեքենան
26.03.2025 14:59
Ապօրինի ծառահատում

Մարտի 25-ին Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Խոլարքեր» կոչվող տարածքի սկզբնամասում կան պատրաստի գերաններ, որոնք բարձում են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան։
Բաժնի ծառայողների ստուգման ժամանակ «ԿամԱԶ» մեքենայի մոտ մարդ չի եղել, սակայն թափքում կային ընկուզենու գերաններ, ևս քսանվեց գերան դեռ գետնին էր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 68-ամյա մի կնոջ պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան շահագործում է 46-ամյա մի տղամարդ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: