ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողների կողմից հանցագործությունների դեմ հետևողական պայքարի արդյունք են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները: Ներկայացնենք մի քանի դեպք վերջին օրերի բացահայտումներից:
Ծառայություն իրականացնելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Լադա» մակնիշի մեքենան։ Վարորդը մեքենայի սրահից պարեկներին է ներկայացրել կռփազենք և մարիխուանա։
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է մարիխուանա և կաթուցիչ։
«Օպել» մակնիշի մեկ այլ մեքենայի ստուգման ընթացքում պարեկները պարզել են, որ 36-ամյա վարորդը ոչ սթափ է։ Նա պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։
Գեղարքունիքի պարեկները ծառայության ընթացքում ստուգել են 28-ամյա երիտասարդի վարած մեքենան։ Վարորդը իրավապահներին է ներկայացրել կաթուցիչ, մարիխուանայի զանգվածով փաթեթներ և գաղտնի փականով դանակ։
Ճամբարակում ծառայություն իրականացնելիս պարեկները կանգնեցրել են 35-ամյա տղամարդու վարած «Օպելը»։ 41-ամյա ուղևորը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայով փաթեթներ և ինքնաձիգի փամփուշտներ։
Թմրանյութի հայտնաբերման հերթական դեպքը բացահայտել են ջրային պարեկները. «Մերսեդես» մակնիշի մեքենայի 32-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող զանգվածով 2 փաթեթ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: