ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոյեմբերի 30-ին Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

01.12.2018 16:33 Պաշտոնական
Նոյեմբերի 30-ին Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոյեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր՝ հանդիպելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես և Գեղարքունիքը սպասարկող ոստիկանության ծառայողներին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետը։
Վալերիյ Օսիպյանը ներկաներին հավաստիացրեց, որ իր ղեկավարած համակարգը տիրապետում է իրավիճակին և արդեն բավական փորձ ունի՝ թափանցիկ և արդար ընտրություններ կազմակերպելու առումով։ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց այդ ուղղությամբ ոստիկանության իրականացրած միջոցառումները՝ ընդգծելով, որ ինչպես Երևանի ավագանու ընտրություններին, այնպես էլ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ հետևողականորեն արձագանքելու է ցանկացած ահազանգի և ապօրինության։ Վալերիյ Օսիպյանը հիշեցրեց, որ ընտրությունների հետ կապված ապօրինությունները կանխելու նպատակով ոստիկանությունը թռուցիկներ է պատրաստել։ <>,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը՝ բոլորին մաղթելով թափանցիկ և արդար ընտրություններ։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության անձնակազմի հետ հանդիպմանը Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց ընտրությունների հետ կապված միջոցառումների վերաբերյալ իր պահանջները։ Ոստիկանության պետը խիստ հրահանգեց ծառայել բարեխիղճ և աչք չփակել ոչ մի ապօրինության հանդեպ՝ հակառակ դեպքում հենց ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն։ Վալերիյ Օսիպյանը ընդգծեց, որ պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելու, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաներով կուտակվելու, կրկնաքվեարկության, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մտնելու դեպքերը։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Գեղարքունիքի մարզի օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։