Գիշերային ակումբում երեք անձանց դանակահարողին հայտնաբերեցին
Նոյեմբերի 26-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել 1991 թ. ծնված Կարեն Խ.-ն, Կարապետ Խ.-ն (տվյալները պարզվում են) և 1990 թ. ծնված Ներսես Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են Ոսկետափ գյուղի նորաբաց գիշերային ակումբում՝ չպարզված անձի կողմից սուր կտրող-ծակող գործիքով հարվածելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, 1996 թ. ծնված Սերոբ Հ.-ն ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ գիշերային ակումբում, նշված անձանց հետ անհիմն վիճաբանության ժամանակ, բարի սեղանին դրված խոհանոցային դանակով հարվածել է նրանց և պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: