Վրաերթի ենթարկված կանանցից մեկը հիվանդանոցում մահացել է
11.12.2015 11:28
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց: Վարորդը տուժողներին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 1963 թ. ծնված Կարինե Նահապետյանը, ժամը 20.40-ին գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: