Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին
09.12.2015 10:48
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 11 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1998 թ. ծնված Տիրան Ա.-ին, ով նշված օրվանից Մարաշի բաժանմունքի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: