Գիշերային ահազանգի հետքերով
27.01.2016 14:28
Գողություն
Գիշերը, ժամը 00.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1984 թ. ծնված Անդրանիկ Շ.-ն օգտվելով Վ.-ի՝ տնից բացակայելու հանգամանքից, գողություն կատարելու նպատակով մուտք է գործել այնտեղ, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով և ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Անդրանիկ Շ.-ն բերման է ենթարկվել և խոստովանել է, որ գողության փորձը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: