ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի գործը շարունակողներ կան ու լինելու են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, ընկերները, ծառայակիցները, ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ու աշխատակիցներ, քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ Գագիկ Մկրտչյանը ստացել էր հրազենային ծանր վնասվածքներ` որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում: Բժիշկները չորս անգամ վիրահատել էին նրան, ամեն րոպեն պայքար էր նրա կյանքի համար, սակայն փրկել, ավաղ, չկարողացան:
Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թ. նոյեմբերին, երբ վտանգված էր մեր երկիրը, և ոստիկանությունը պաշտպանում էր պետությունն ու ժողովրդին և՛ սահմաններին, և՛ երկրի ներսում: Այդ օրերին պայքարը կյանքի գին ուներ շատերի համար, իսկ հանուն հայրենիքի և մարդու ոստիկանի պայքարը կյանքի գին ունի բոլոր ժամանակներում:
Քառասունհինգ տարեկան էր Գագիկ Մկրտչյանը և իրեն վստահված պահակակետում, չնահանջելով ու չհանձնվելով, կյանքը տվեց իր վեցամյա որդու համար, բոլորիս երեխաների համար, ողջ ժողովրդի համար:
Ցավն ահռելի է և միակ մխիթարությունը՝ որ ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի գործը շարունակողներ կան ու լինելու են, ուրեմն անպարտելի ու աներեր է լինելու մեր երկիրը: