ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետապնդման ժամանակ գողացված մեքենայի վարորդը կառավարումը կորցրել է. մեքենան բախվել է ծառին

Նոյեմբերի 11-ին, կեսգիշերն անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ժամը 23.40-ի սահմաններում գողացել են որդու «Օպել» մակնիշի մեքենան:

Հաղորդումն անմիջապես փոխանցվել է Համայնքնային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Տեղյակ են պահվել նաև մայրաքաղաքի պարեկները։
Պարեկային ծառայողները օպերատիվ են գործել: Մեքենան նկատելով մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում՝ փորձել են կանգենցնել, սակայն վարորդը չենթարկվելով օրինական պահանջին՝ դիմել է փախուստի։ Պարեկները բարձրախոսով քանիցս հորոդորել են վարորդին, որ կանգնեցնի մեքենան, սակայն նա չի ենթարկվել իրավապահների օրինական պահանջին և, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կաննոները, շարունակել է անկանոն երթևեկը և կորցրել կառավարումը:
Գրիբոյեդովի փողոցում «Օպել»-ը բախվել է ծառին։
Պարզվել է վարորդի ինքնությունը. Քանաքեռի 23-ամյա բնակիչ: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։