ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գորիսի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 2-ին, 4-ին ու 5-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Դեկտեմբերի 2-ին նրանք Գորիսի Երևանյան փողոցում ստուգել են 41-ամյա տղամարդու վարած «Զիլ»  բեռնատարը, որը բարձված էր մոտ 8 խմ փայտանյութով։ Բեռի օրինականությունը ստուգելու նպատակով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեկտեմբերի 4-ին էլ բաժնի համայնքային ոստիկանները Գորիսից Շինուհայր տանող ճանապարհին ստուգել են 47-ամյա տղամարդու վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, որը բարձված էր մոտ 2 խմ փայտանյութով։ «Ֆորդը» ևս տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գորիսի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 5-ին Սյունիք բնակավայրի մոտակայքում ստուգել են 38-ամյա մի տղամարդու վարած «ՈւԱԶ» մեքենան: Այն բեռնված էր մոտ 2 խմ փայտանյութով, որի օրինականության վերաբերյալ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: