ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գորիսի ոստիկանները հայտնաբերել են խարդախության համար հետախուզվողի

Գորիսի ոստիկանները հայտնաբերել են խարդախության համար հետախուզվողի

Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 23-ին, ժամը 16.11-ին, Գորիսի Սյունիքի փողոցի մի տնից բերման է ենթարկվել 23-ամյա Էդմոն Ա.-ն, որը մարտի 12-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Էդմոն Ա.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: