1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տունը լիքն էր թմրանյութով. Գորիսում կատարված խուզարկության հետքով

Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին խուզարկություն է կատարվել Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի մի բնակարանում: Տան տարբեր տեղերից հայտնաբերվել են թմրանյութեր: Ննջասենյակի մահճակալի ներքնակի տակ հայտնաբերվել է երեք փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 7 գրամից ավելի քաշով: Մեկ այլ մահճակալի վրա՝ արկղի մեջ, հայտնաբերվել է երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 9 գրամ նույն զանգվածից: Մահճակալի տակ հայտնաբերվել է պոլիէթիլենային երկու տոպրակ՝ ընդհանուր 30 գրամից ավելի, իսկ հյուրասենյակում՝ 3 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված: Պատշգամբի պահարանից էլ հայտնաբերվել են 15 գրամից ավելի կանաչավուն և 27 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն մարիխուանայի նմանվող զանգվածներ, իսկ պահարանին դրված զամբյուղում` չորացված տերևներ ու ճյուղեր՝ 15 գրամից ավելի քաշով:
Նույն հասցեում հաշվառված 47-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է:
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Գորիսի քննչական բաժին:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: