1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գորիսում ոստիկանները Արցախից բերված պայթուցիչներով նռնակներ ու ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի պարեկապահակետային ջոկի և Գորիսի պահպանության բաժնի ծառայողները քաղաքում տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Երևանում բնակվող 26-ամյա մի երիտասարդի վարած ավտոքարշակն ու վրայի «Սուզուկի» մակնիշի առանց համարանիշերի ավտոմեքենան։ Վերջինիս սրահում հայտնաբերվել են պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ։ Ավտոքարշակը տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Զինամթերքը, որն, ըստ նախնական տվյալների՝ բերվել է Արցախից, վերցվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր ներկայացնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: