Վթար Գորիս-Կապան ճանապարհին․ կա 3 զոհ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 20.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Գորիս-Կապան ճանապարհին մի ավտոմեքենա մեծ արագությամբ ընթացել և ընկել է ձորը:
Երևան-Մեղրի ճանապարհի 253-րդ կմ-ին՝ մոտ 400 մետր խորությամբ, մեքենան ընկել էր ձորը և հայտնվել Վարարակն գետի մեջ: Տեղանքի դժվարանցանելիության պատճառով հնարավոր չէր եղել մոտենալ մեքենային, պարզել մակնիշը, պետհամարանիշը, նաև մեքենայում գտնվող երկու դիերի ինքնությունը:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 41-ամյա Կարապետ Յայլայանը վարելով «Միտցուբիշի Մոնտերո» ավտոմեքենան՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 400 մետր գլորվել ճանապարհի ձախ մասում առկա ձորը, ինչի հետևանքով ինքը, ուղևորներ՝ 42-ամյա Ահարոն Խաչատրյանը և Վահե Հրանտի Ղազարյանը տեղում մահացել են:
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: