ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

86-ամյա տարեցի տնից առանձնապես խոշոր չափի գումար էր գողացել

26.08.2020 13:57 Գողություն
86-ամյա տարեցի տնից առանձնապես խոշոր չափի գումար էր գողացել

Օգոստոսի 24-ին 86-ամյա մի տղամարդ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր տվել, որ իր բնակարանում՝ պահարանի թաքստոցում, ունեցել է 19.000 դոլար և 640.000 դրամ, իսկ առավոտյան նկատել է, որ նշված գումարից 10.000 դոլարը և 640.000 դրամը անհետացել են:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Օգոստոսի 25-ին 20-ամյա կասկածվողը բերման է ենթարկվել Չարբախի բաժանմունք: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: