ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց գողության կասկածանքով

06.08.2020 12:36 Գողություն
Բերման ենթարկվեց գողության կասկածանքով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները օգոստոսի 5-ին Խանջյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիս ամսին Բագրատունյաց փողոցի անվադողերի նորոգման կետից գողացել է 24 անվահեց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: