1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համաքաղաքացու տնից գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է

08.11.2024 13:09 Գողություն
Համաքաղաքացու տնից գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 7-ի ժամը 6-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Ապարան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներից մեկը և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել: Դեպքի վայր ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչությունից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել նշված տուն և ննջասենյակից գողացել ոսկյա ու արծաթյա զարդեր, բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ մեկուկես միլիոն դրամի վնաս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:ՆԳՆ ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառեւմների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ այն թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: 43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ապարանի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: