1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծովասար գյուղում գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են

11.11.2024 11:27 Գողություն
Ծովասար գյուղում գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են

Նոյեմբերի 10-ին Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 9-ից նոյեմբերի 10-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Ծովասար գյուղի տներից մեկի պատուհանը և գողացել հեռուստացույց, էլեկտրականություն ապահովող բենզինային շարժիչ և հագուստ: Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի և ՔՈԳՎ Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Կոտայքի մարզի Արագյուղ և Քարաշամբ բնակավայրերի խաչմերուկում հայտնաբերվել, գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Մարտունու բաժին են տեղափոխվել Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ՝ 32-ամյա և Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ՝ 35-ամյա երկու երիտասարդ: Բաժնում նրանք հայտնել են, որ գողությունը կատարել են իրենք: Պարզվել է, որ գողոնի մի մասը գտնվում է Ծովասար գյուղի 38-ամյա բնակչի «ԳԱԶ-33 021» մակնիշի մեքենայի թափքում: Մեքենան Արագյուղ և Քարաշամբ բնակավայրերի խաչմերուկից տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: