Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը. կասկածյալը ձերբակալվել է
Հունվարի 11-ին բնակարանային գողություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում։ Գողությունը կատարվել էր հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների հետ համատեղ։ Անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
34-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է Սևանի քննչական բաժին։
Գողոնը մասամբ հայտնաբերվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: