ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Օպելում» հայտնաբերվեցին մեքենաներից գողացված կողային հայելիներ

12.11.2024 13:26 Գողություն
«Օպելում» հայտնաբերվեցին մեքենաներից գողացված կողային հայելիներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 11-ին, ժամը 13.20-ին, Հալաբյան փողոցում, գողություն կատարելու, ինչպես նաև ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել երեք երևանցու` մեկի վարած «Օպելով» հանդերձ: 37-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ: Մեքենայի սրահում նկատելի էր թղթե տոպրակ` լցված տարատեսակ մեքենաների կողային հայելիներով, որոնք, ըստ նախնական տեղեկության, գողացվել էին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված տրանսպորտային միջոցներից:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: