ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

48-ամյա տղամարդը ձերբակալվել է գողություն կատարելու պահին

17.01.2025 15:44 Գողություն
48-ամյա տղամարդը ձերբակալվել է գողություն կատարելու պահին

Հունվարի 16-ի գիշերը, ժամը 1․40-ին Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող յուղման կետերից մեկում գողություն է կատարվում։ Կարճ ժամանակ անց նշված վայրից՝ հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 48-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գործիքներ, շինարարական ռետինե միջադիրներ և պտուտակահանի գլխիկներ: Ձերբակալման ժամանակ նա ձեռքից նետել է ձեռնոցներ, մետաղյա լինգ, դուր և յուղման կետի կախովի փականը՝ վնասված վիճակում: Առավոտյան տուժողից ընդունվել է հաղորդում: Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: