ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի Արգիշտիի փողոցում մեքենայի հայելիներ են գողացել․ Մարաշի ոստիկանների բացահայտումը

17.03.2021 14:51 Գողություն

Մարտի 15-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ Արգիշտիի փողոցի շենքերից մեկի բակում մեքենայի հայելիներ են գողացել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մարտի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելիները:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների մասնագիտական հմտության շնորհիվ օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ նշված գողությունը կատարել է Արգիշտի փողոցի 25-ամյա մի բնակիչ։
Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: