ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն

18.07.2018 14:06 Գողություն
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն

Հուլիսի 17-ին` ժամը 20.40-ին, Ալինա Խ.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 12.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի դեղատներից մեկում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, անձնագիր և բանալի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված գողությունը կատարել է 1975 թ. ծնված Վիտալի Դ.-ն:
Հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Վիտալի Դ.-ն նույն օրը՝ ժամը 21.20-ին, ներկայացել է բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն և մասամբ վերադարձրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: