1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց թարմ հետքերով

20.08.2024 11:03 Գողություն
Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց թարմ հետքերով

Օգոստոսի 19-ին, ժամը 5.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գիշերը գողացել են Ուլնեցու փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը և չորս լուսարձակները` պատճառելով 1 միլիոն 500 հազար դրամի վնաս:
Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Ժամը 7-ին Ուլնեցու փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչ 34 և 27 տարեկան երկու երիտասարդներ` վերջինիս վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Բաժնում 34-ամյա տղամարդը խոստովանել է կատարվածը:
Մեքենայի սրահում գողոնը հայտնաբերվել է: Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: