Դիլիջանի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային գողություն

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը Հաղարծին բնակավայրի մի տնից գողություն է արել:
Ըստ տանտիրոջ՝ օգոստոսի 27-ի ժամը 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել իր տուն և գողացել կաշվե պայուսակ, որի մեջ եղել է 86 հազար դրամ, զինվորական գրքույկ և քարտեր:
Նույն օրը 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Դիլիջանի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: