ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղեցկության սրահից բջջային հեռախոս գողացած տղամարդը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

24.12.2024 12:18 Գողություն
Գեղեցկության սրահից բջջային հեռախոս գողացած տղամարդը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Դեկտեմբերի 23-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում գտնվող գեղեցկության սրահից գողացել են իր բջջային հեռախոսը՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս:
Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Կոշ գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը: Նա Աշտարակ քաղաքում հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողացված բջջային հեռախոսը:
42-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: