ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է

27.12.2024 14:09 Գողություն
Գողություն կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է

Դեկտեմբերի 24-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը բացել է Նոր Արեշի տներից մեկի պատուհանը և գողացել բջջային հեռախոս, տարբեր տեսակի խմիչքներ, հագուստ և ոսկյա զարդեր՝ պատճառելով 500 հազար դրամի վնաս:
Մեկնել են մայրաքաղաքի քրեական ոստիկանները, տուժողից ընդունվել է հաղորդում: Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարած անձը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Էրեբունու քննչական բաժին։ 58-ամյա տղամարդը խոստովանել է, որ գողությունը ինքն է կատարել՝ հայտնելով, որ գողոնը գտնվում է իր բնակության վայրում:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: