ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրի ոստիկանները բացահայտել են ավտոտնակից կատարված գողության դեպքը

01.08.2020 12:45 Գողություն
 Արաբկիրի ոստիկանները բացահայտել են ավտոտնակից կատարված գողության դեպքը

Հուլիսի 21-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Կոմիտասի պողոտայի ավտոտնակներից մեկի դռան կախովի փականը և գողացել 12 անվադող, 4 անվահեց և հեծանիվ:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել։
Գողությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 31-ին Արշակունյաց պողոտայում հյատնաբերվել և, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա մի տղամարդ։ Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: