Կասկածյալը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
21.02.2020 13:11
Գողություն
Փետրվարի 5-ին, ժամը 08.29-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 4-ի ժամը 22.00-ից փետրվարի 5-ի ժամը 08.10-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մառի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Կիա» մակնիշի մեքենայի անիվները:
Նոր Նորքի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 19-ին բաժին է ներկայացել 28-ամյա մի երիտասարդ և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: