1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություններ Կարբի և Ղազարավան գյուղերում․ Աշտարակի ոստիկանների բացահայտումը

15.01.2021 16:27 Գողություն

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էին բնակարանային գողությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին հունվարի 12-ին և 13-ին:
Քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումներով հունվարի 12-ին բաժին բերեցին Ղազարավան գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի: Բացատրական աշխատանքի շնորհիվ և փաստերի ճնշման տակ նա խոստովանեց, որ դեկտեմբերի վերջերին գաղտնի մտել էր համագյուղացու տուն և հափշտակել ոսկյա խաչ, որը գրավադրել էր: Պարզվել է նաև, որ նույն ամսին մեկ այլ համագյուղացու տնից գողացել էր դրամապանակ` 60 հազար դրամով, իսկ դեռևս անցած ամռանը գողություն էր արել նաև իրենց փողոցում կայանված մի մեքենայից։ Տուժած քաղաքացիներից, որոնք մինչ այս չէին դիմել ոստիկանություն, ընդունվել են հաղորդումներ:
Նույն բաժանմունքների աշխատակիցների համատեղ ձեռնարկումներն արդյունք տվեցին նաև հունվարի 13-ին: Խոսքը կրկին գողության մասին է, որի վերաբերյալ կրկին հաղորդում կամ ահազանգ չէր եղել:
Ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվեց 36-ամյա մի կին, որը ապացույցների առկայության պայմաններում խոստովանեց, որ հունվարի 3-ին, ցերեկվա ժամը մեկի սահմաններում, հրել-բացել էր Կարբի գյուղի մի բնակչուհու տան պատուհանի փեղկը, մտել ու հափշտակել էր երկու բջջային հեռախոս, վարսահարդարիչ և հագուստ: Այս դեպքով գողոնի մեծ մասը հայտնաբերվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: